Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Հունիս / 2022


Ոստիկան Վլադիմիրն ու դատավոր Վաղինակը. «Լավ կյանքի» հետքերով

Վաղինակն ու Վլադիմիրը Ռուսաստանի Դաշնությունից են հայրենիք վերադարձել, վերադարձել են հույսով, որ այլևս չեն լքի հայրական օջախը: Սակայն հարազատ գյուղում ` Հացիկում եղբայրներին բազմաթիվ դժվարություններ էին սպասում: Ընտանիքի սոցիալական խնդիրներն իրենց սև գործն արել էին, երեխաների հոգեբանությունն արդեն մշակման կարիք ուներ:

«Սոցիալական խնդիրները երեխաների մոտ ընկճվածություն էին առաջացրել, նրանք շատ փակ ու ինքնամփոփ էին դարձել, նաև ունեին ուսումնական խնդիրներ, ծրագրից հետ էին մնացել, դրա համար այս ընտանիքում սկսեց աշխատել մեր բազմամասնագիտական թիմը, երեխաներն ընդգրկվեցին ուսումնական դժվարությունների ենթածրագրի մեջ և սկսվեց շարունակական աշխատանքը»,- Yelaket.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Մանե Դավթյանը:
Եղբայրներն իրարից բավական տարբեր են բնավորությամբ ու նախասիրություններով: Փոքրիկ Վլադիմիրն արդեն կարողացել է հաղթահարել ներքին պատնեշներն ու ժպտում է կյանքին իր անկեղծությամբ, բայց երազում է հարուստ լինել ու որոշել է ոստիկան դառնալ: Իսկ Վաղինակն արդեն ասես հասուն մարդ լինի, ծանրութեթև է անում ամեն ինչ ու երազում դատավոր դառնալ:
«Երազում եմ դատավոր դառնալ, որ արդար դատեմ բոլոր անարդարներին, անարդարները գողություն անողներն են, մարդիկ պետք է ապրեն առանց գողության, իրենց արդար կյանքով»,- նշեց Վաղինակը ընդգծելով, որ ինքն ուզում է լավ կյանքով ապրել, որոշել է լավ սովորել, ընտանիք ունենալ ու վստահեցնում է, որ ինքն իր ուժերով կարող է հասնել իր նպատակներին:
«Վաղինակն իրականում շատ փակ երեխա է, բայց միևնույն ժամանակ շատ խելացի ու շատ հասկացող է: Երբեմն այնպիսի մտքեր է արտահայտում, որ իր տարիքի երեխաները վստահ եմ նույնիսկ այդ մասին չէին էլ մտածի: Մենք որոշեցինք նրան ընդգրկել ճամբարային ծրագրում, որպեսզի շփվեր իր հասակակիցների հետ, փորձեցիքն աջակցել, որպեսզի կարողանա դառնալ իր հասակակիցների թիմի անդամը ու ճամբարից հետո նրա կյանքում դրական փոփոխություններ արձանագրեցինք»,- ընդգծեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սոցիալական աշխատող Էմմա Վարդանյանը:
Սոցիալական խնդիրները պատնեշի նման եղբայրներին բաժանել էին իրենց տարեկիցներից, ընկերների շրջապատում նրանք անտեսված ու միայնակ էին զգում, սակայն այսօր ներքին վախերը հաղթահարված են և նրանք արդեն ընկերներ ունեն, կարողանում են կարծիքներ արտահայտել ու վճռական են ` սովորելու են ու իրենք նույնպես կարող են լավ կյանք ունենալ:

«Ծրագրի նպատակն է ոչ միայն խնդիրը լուծել, այլ նաև սովորեցնել, թե իրենք ինչպես կարող են լուծել իրենք խնդիրը: Մենք սովորեցնում ենք երազել, չվախենալ, հավատացնում ենք, որ ինքն իր համայնքի լիարժեք անդամն է, և ինքը կարող է իր լուրջ ասելիքն ունենալ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Մանե Դավթյանը:

 

դիտվել է 4017 անգամ

Այս թեմայով

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից