Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտն է մահացել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
դիտվել է 10450 անգամ
Այս թեմայով
ՀՀ-ում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել
Կորոնավիրուսի վարակման 25 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 290-ի. բուժվածներինը՝ 18-ի
Կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ. Նիկոլ Փաշինյան
Լուսակերտում պայթյունից մարդ է մահացել
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 265 դեպք. Նոր տվյալները հայտնի են