Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


...Դե ձվածեղ սարքել գիտեմ. ապականելով գազօջախը, վառելով մատերս, տանը ծուխ եւ բաստուրմի հոտ գցելով, սեղան գցեցի. Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.

«Մինչ կինս որպես բժշկուհի շարունակում է գնալ աշխատանքի, տղերքիս հետ միասին տանն եմ։

Ավելորդ է ասել, որ մարդա մի սենյակ է օկուպացրել հեռավար դասերի համար, իսկ լիցքավորման սարքերը եւ տան wi-fi -ը ինձ հասնում են բացառապես մնացորդային սկզբունքով։

Այսօր որոշեցի մի բան սարքել, որ երեխեքս ուտեն, մինչեւ մայրը գործից գա։ Դե ձվածեղ սարքել գիտեմ։ Կեղտոտելով լիքը աման-չաման, ապականելով գազօջախը, վառելով մատերս, տանը ծուխ եւ բաստուրմի հոտ գցելով, վերջապես սեղան գցեցի ու հպարտորեն կանչեցի տղերքիս հաց ուտելու։

Հոռետեսորեն նայելով թավայի մեջ սեղանին դրված պատրաստուկիս, բայց հանձնվելով քաղցի զգացումներին, տղերքս սկսեցին ճաշել։

Մեկ էլ Գոռս Գեւիս ասում է. - Գեւ, կեր ու պապայի սարքածին անուն չկպցնես, թե չէ մի շաբաթ լրիվ սոված կմնանք»:

Արմեն Աշոտյան

դիտվել է 9428 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից