Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Խիստ հսկողություն Արցախ մտնող անցակետերում. կանգնեցնում են մեքենաները, ստուգում են փաստաթղթերը, չափում ջերմությունը (լուսանկարներ)

 

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել:

Արցախի ոստիկանության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո, 2020 թվականի մարտի 2-ից սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ եւ դիմակներ: Միաժամանակ վերջիններիս հանձնարարվել է Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանցից հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը եւ ջերմություն ունենալու փաստը:

Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականների համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, սահմանային 4 անցակետերում առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպվել եւ իրականացվում է հակահամաճարակային միջոցառումներ:

2020 թվականի մարտի 17-ին ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության եւ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջեւ կնքված համատեղ հրամանի համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանային հսկիչ անցակետերում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:

Տնային մեկուսացման ուղարկված անձանց նկատմամբ հեռախոսազանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

դիտվել է 2421 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից