Կորոնավիրուսի թեստեր՝ List.am-ում. ի՞նչ է ասում Առողջապահության նախարարությունը

Բժիշկ Գեւորգ Գրիգորյանն այսօր՝ մարտի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է list.am կայքի հայտարարություններից մեկից լուսանկարը, որտեղ երեւում է, որ կայքում վաճառում են COVID 19 վիրուսի ռապիդ թեստեր։
Ըստ հայտարարության՝ արդյունքը պարզ է դառնում 15 րոպեից, վաճառվում է Երեւանի կենտրոնից, 10 հազար դրամով։
Հրապարակումից որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել է։
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանում այս պահին ռապիդ թեստեր չկան, թե ով է վաճառողը, տեղյակ չեն։
դիտվել է 16661 անգամ
Այս թեմայով
Ֆելիքս Ցոլակյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվին
«Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, միչդեռ մերոնք դեռ լուռ են…»
Հայաստանում ևս մեկ բժիշկ, ինչպես նաև շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Արսեն Թորոսյանը հերքեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2-ամսական երեխա կա
ՈՒՂԻՂ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը
Կորոնավիրուսի վարակման 25 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 290-ի. բուժվածներինը՝ 18-ի