Արսեն Թորոսյանը հերքեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2-ամսական երեխա կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հերքելով տեղեկությունները, թե երկու ամսական երեխա կա, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նախարարն ասաց, որ երեխաներն իրենց լավ են զգում, պրակտիկորեն սիմպտոմ չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա:
Թորոսյանի խոսքերով, երեխաները կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն նրանց մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում չկա, դա այդպես է նաև մեր երկրում:
դիտվել է 8271 անգամ
Այս թեմայով
Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացի չի մահացել
Մարտի 13-25-ը աշխատանք կորցրած եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողները միանվագ նպաստ կստանան
Կորոնավիրուսի թեստեր՝ List.am-ում. ի՞նչ է ասում Առողջապահության նախարարությունը
Հայաստանում ևս մեկ բժիշկ, ինչպես նաև շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Փոխհատուցում համաճարակի ժամանակ բուժօգնություն ցույց տալիս վարակված ու դրա արդյունքում մահացած կամ հաշմանդամ դարձած բուժաշխատողներին. առաջարկ
ՈՒՂԻՂ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը