Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն

 


Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։

Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ՀՀ Ոստիկանություն

դիտվել է 7563 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից