Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Լուսակերտում պայթյունից մարդ է մահացել

 


Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում մարտի 25-ին գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է նույն գյուղի բնակիչ 1970 թվականին ծնված Սամվել Իսրայելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Կարեն Եղշատյանը, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգը ստացել է 14:06-ին՝ Արթիկի ոստիկանությունից: 14:07-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Լուսակերտ գյուղի 7 փողոց 13 տանը կից խորդանոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով զոհվածը նույն գյուղի բնակիչ է:

Այս պահին տարածքում աշխատում են իրավապահ մարմինները:

Արմենուհի Մխոյան

դիտվել է 11961 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից