Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Ներկայում մարդկությունն ունի մեկ թշնամի․ նրա անունը Կորոնավիրուս է. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի համաշխարհային զինադադարի կոչին: Վերջինս գրել է, որ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։

 

Աննա Հակոբյանն այս առիթով գրել է.

«Ներկայում մարդկությունն ունի մեկ թշնամի․ նրա անունը Կորոնավիրուս է, և մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն պայքարելու այդ անտեսանելի արհավիրքի դեմ։

Խաղաղության հաստատման կոչը կենսական նշանակություն ունի, որովհետև մարդիկ պետք է համատեղ ջանքերով համախմբվեն համաճարակի դեմ։

Մարդկությունը չի կարող պատերազմել մի քանի ուղղությամբ՝ միմյանց դեմ, համաճարակի դեմ։

Խաղաղությունն ամենամեծ ձեռքբերումն ու արժեքն է»։

դիտվել է 2343 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից