COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

«Եթե պանդեմիա լինի, միլիոնավոր մարդիկ կվարակվեն, ավելի քան 165 միլիոն մարդ կմահանա, կսկվի համաշխարհային տնտեսական անկում ու դեպրեսիա, միլիոնավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքն ու առողջապահական ապահովագրությունը։ Հետևանքները նույնիսկ անպատկերացնելի են»։ Այսպես էր ասում բժիշկ, համաճարակաբան Լարի Բրիլիանթը դեռևս 2006 թվականին։ Հետաքրքրական է, որ դեռ 2006 թվականին նա ցույց էր տալիս սպասվող պանդեմիայի տարածման աշխարհագրությունը հենց այն նույն պատկերով, որի ականատեսը եղանք այս օրերին։ Ի՞նչ են հիմա մեզ առաջարկում պանդեմիայից փրկվելու համար։
Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել է «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որտեղ առաջ է քաշում օրգանիզմում վիրուսի առկայությունը բացահայտելու համար մարդկանց կենսաչափական ձեռնաշղթա հագցնելու գաղափարը։ Այլ խոսքերով՝ սա կլինի մասսայական չիպավորման սկիզբ։
Մանրամասները՝ Վրույր Թադևոսյանի տեսանյութում։