Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հոկտեմբեր / 2020


Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը․ նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ (տեսանյութ)

 

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։


Սակայն նրա փաստաբան Հրանտ Անանյանը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019թվականի սեպտեմբեր ամսից և տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավիրվելով գալ Հայաստան ՝որպես մեղադրյալ հարցաքննության, մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին ահազանգում է Գագիկ Բեգլարյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը։ Նա ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել աստեղծված իրավիճակից։ Նշված գործով քննչական մարմինը նախկինում որևէ անգամ որևէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել թեև ըստ մեզ հասած նյութերի սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից:

Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը նրա չներկայանելու պատճառների վերաբեյալ, ուստի՝ նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը չի կարող լինել օրինինական, այն բողոքարկվելու է՝ օրենքով սահմանված կարգով իմ կողմից: Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կապակցությամբ պետք է նշեմ, որ մեղադրանքը անհիմն է, դրանում նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկման միջանկյալ հատվածում ձեռք է բերել և ներկայացրել է անհերքելի փաստեր և ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա և համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է և դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում:

Դավիթ Դավթյանը գրավոր հարցմամբ պնդել է, որ տվյալ օրվա նիստի արձանագրությունը հենց ինքն է ստորագրել: Դատարանը, 3-4 դատական նիստում քննարկելով այս հարցերը, անտեսելով այս անհերքելի ապացույցները, կալանավորելու որոշում կայացրեց՝ «ընդառաջելով» ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ուշագրավ է,որ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը փորձել է «լղոզել» Գ.Բեգլարյանին վերագրվող մեղադրանքի այդ առանցքային, անկյունաքարային մասը՝ ըստ էության ընդունելով մեր պնդումը՝ դրա փոխարեն բառացի վերափոխելով հետեւյալ ձևակերպմամբ՝ «(..)Նախանշած հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ հիշյալ պաշտոնյան նախ գործող օրենսդրության դրույթների և ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթաց(…)» Որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ վերագրվել է իբր՝«2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, իր որոշմամբ փոփոխել է դրա 228.3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել է ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք» Այս մասով պետք է նշել քրեական հետապնդման մարմինները անտեսել են, որ ՀՀ Կառավարության կողմից դեռևս 1997 թվականի թիվ 42 որոշմամբ տվյալ տարածքը հատկացվել է Կենտրոն համայնքային որպես ոչ բնակելի հասարակական տարածք և 16.03.2009 թվականին գործառնական նշանակություն Երևանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը չի փոխել, փաստացի վիճակի արձանագրում է տեղի ունեցել,որևէ իրավական հետևանք չի առաջացրել,սակայն եթե անգամ առաջացներ անօրինականության տար չկա դրանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 5806 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից