Այս պահին նեղ ընտանեկան թեմայի շուրջ փորձել ինչ որ դիվիդենտներ շահել, տեղին չէ. Գորիսի քաղաքապետ

Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ շարունակում են ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, որ քաղաքացուց 33 մլն դրամ շորթում եմ կատարել: Այս անհեթեթ խոսակցությունը սահմանափակելու նպատակով՝ նշեմ, որ քաղաքացին հորեղբորս թոռն է՝ Գուրգեն Հովսեփյանը, ով տևական ժամանակ աշխատել է ընտանիքիս պատկանող ընկերությունում:
Իմ ունեցած տեղեկության համաձայն, ամիսներ առաջ կատարվել են ստուգումներ և 2020թ փետրվարին հայտնաբերվել է ապրանքի մնացորդի պակասորդ՝ շուրջ 33.000.000 ՀՀ դրամ: Հորեղբորս թոռը ընդունել է տեղի ունեցածը՝ ժամանակ խնդրել նյութական վնասը վերականգելու նպատակով: Իսկ այս պահին նեղ ընտանեկան թեմայի շուրջ փորձել ինչ որ դիվիդենտներ շահել, տեղին չէ: