Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


ԱԺ ամենազգույշ պատգամավորը. Նա կրում է դիմակ, ձեռնոցներ, չի հպվում դռան բռնակին, սպասում է, որ ուրիշը բացի դուռը

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ Քայլի», Լուսավոր Հայաստանի և նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Միքայել Մելքումյանի՝ մարտի 24-ին մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում դրսևորած պահվածքից: Պատգամավորները կարծում են, որ նշված երկու գործընկերների մրցավազքի պատճառով այսօր մեկնարկած քառօրյա նիստը արհեստականորեն ձգձգվել է: Մինչդեռ նախապես իշխող թիմում ներքին որոշում էին ընդունել՝ իրավիճակով պայմանավորված հապշտապ ավարտել ԱԺ աշխատանքները, հատկապես, որ օրակարգում մեծամասամբ առաջինից երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր են:

Սակայն մեզ ասացին, որ Սերգեյ Բագրատյանն ու Միքայել Մմելքումյանը տևական ժամանակ է իրար հետ մրցում են՝ parliamentmontoring-ի ամենաակտիվ պատգամավորի տիտղոսակիր դառնալու հարցում: Նրանց կուսակիցները կփաստեն, որ ցանկացած նախագծի ժամանակ երկուսից մեկը եթե գրանցվում է հարց տալու կամ ելույթ ունենալու համար, անմիջապես հետ չի մնում նաև երկրորդը:

Փաստորեն, անգամ այս վտանգավոր իրավիճակում պատգամավորները չեն պատրաստվում դադարեցնել մրցությունը:

Մենք տեղեկացանք, որ «Իմ Քայլից» անգամ նախատել են ԲՀԿ-ականներին՝ հորդորելով զսպել իրենց կուսակիցների ամբիցիաները:

Ընդ որում Մելքումյանի զգուշավորության մասին արդեն բոլորն են խոսում, նա այն բացառիկ պատգամավորներից է, ով ԱԺ նիստերին է հաճախում դիմակով և ձեռնոցներով, ավելին, նա կարող է այնքան սպասել դահլիճի դռան դիմաց, մինչև մեկ ուրիշը կգա և կբացի դուռը, միայն, թե ինքը չհպվի»:

դիտվել է 9721 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից