Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Օգոստոս / 2020


77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է. 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսով հիվանների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի 5 անձ: 80-ից բարձր պացիենտ այս պահին չկա: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, որը ժողովրդին հղեց մարտի 24-ին, գրում է armenpress.am-ը:


«Ընդհանուր առմամբ թոքաբորք տանող 30 հիվանդ ունենք, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ դժբախտաբար նրանցից մեկի՝ 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմավել է ինքնամեկուսացում եւ հույս ունեմ՝ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները:

Ինչ վերաբերվում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր ունենք մայրաքաղաք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում:

Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է: Ինչպես ասել ենք նախկինում, կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ունեինք. Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները:

Ըստ էության մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի եւ Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, եւ պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու վրա»,-նշեց վարչապետը:

Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: Նրանց մի մասը այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության եւ նրանց այս պահին հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների:

դիտվել է 36722 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից