Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Գեղարքունիքի մարզի երկու բազմազավակ ընտանիքներում ծնվել են 9-րդ եւ 10-րդ երեխաները

 

Շրջանցելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ զանազան տեղեկությունները, Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկները տրամադրել են ուրախալի երկու լուր:


Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի ծննդատներում այս օրերին լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները:

Մարտի 20-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան, նա տղա է:

Իսկ նույն օրը Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գրիգորյանը ունեցել է իր 10-րդ երեխային, ով ընտանիքի 8-րդ աղջիկն է: Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են և ունեն նորմալ քաշ:

 

դիտվել է 4568 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից