Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:

 

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (i[email protected]) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)` լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/199 հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:

Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

դիտվել է 3798 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից