Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Դեկտեմբեր / 2020


Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։

Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:

Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է և Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։

Պաշտպանի աշխատակազմում գործում է Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096- 116-100 (ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար) հեռախոսահամարներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 1505 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից