Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվություն է:
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման:
դիտվել է 12438 անգամ
Այս թեմայով
Գյումրու ԲԿ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացի չի մահացել
Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս. Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին (լուսանկար)
Կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներ Արցախի պաշտպանության բանակում (տեսանյութ. լուսանկաներ)
ԱՀ Մարտունու քաղաքապետը փակել է ճանապարհը եւ խոչընդոտել Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք
Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ
Խոշոր հրդեհ՝ հայ-ադրբեջանական սահմանային չեզոք գոտում. Սահմանվել է հերթապահություն