Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Հոկտեմբեր / 2020


Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու, մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր էջում գրում է.

«Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։

Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։

Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։

Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, ովքեր մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի։

Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․․․Կամ էլ մեռնելու․․․

Հ․ Գ․ Հա, ու մի բան էլ․ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական!

#stayhome

Այ էս տեքստի համար եմ իմ կյանքը վստահում Տաթևիկ Հովակիմյանի նման բժիշկների»:

Վարազդատ Կարապետյան

դիտվել է 12276 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից