Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Սեպտեմբեր / 2020


Կաթվածահար է Երևանի կառավարումը. Հայկը վախեցած է. չի գնում աշխատանքի կամ մի քանի ժամով գնում է մեկուսանում աշխատասենյակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն և նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։

Ավելին, քաղաքապետ Հայ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից և ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաև օնլայն որևէ խորհրդակցություն։

3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։

Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։

Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի Երևանյան շրջայցին չէր մասնակցում։

Հիմա էլ կամ չի գնում աշխատանքի կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի։ Երևանը արժանի չի նման վախվորած քաղաքապետի, ում համար իր վարակվելու վտանգը վեր է ամեն ինչից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10295 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից