Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Հոկտեմբեր / 2020


Այսօր, ըստ էության, ինքնամեկուսացումից հետո առաջին օրն եմ դուրս գալիս. Աննա Հակոբյան

Այսօր՝ մարտի 23-ին, Աննա Հակոբյանը կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ է բաժանել քաղաքացիներին:

Լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ որպես կամավոր է դա անում, ցանկանում է իր լուման ներդնել քաղաքացիներին իրազեկելու գործում:

Հակոբյանը հայտարարել է, որ իր դեմքով տարածելը կարևոր է. «Բուկլետներն այն մասին են, թե ինչպես պետք է մեկուսանալ, ինչ անել այս պայմաններում»:

Վարչապետի կինը հայտարարել է, որ այսօր, ըստ էության, ինքմամեկուսացումից հետո առաջին օրն է դուրս գալիս, մի անգամ ամուսնու հետ խանութ է գնացել ու վերջ. «Այսօր մի պահ նորից քայլեցի փողոցում: Բոլորը շատ ուշադիր էին, գրկախառնության փորձեր չեղան, ուղղակի հեռավորության վրա ողջունում էինք, իրար առողջություն էինք մաղթում»:

Հակոբյանի խոսքերով, քաղաքացիները լրջությամբ են վերաբերում այն ամեն ինչին, ինչն ասվում է, վարքագծի կանոններին շատ լուրջ են վերաբերվում. «Քաղաքացիների աջակցությունը շատ կարևոր է, հակառակ դեպքում կառավարության ջանքերն արդյունք չեն ունենա»:

 

 

դիտվել է 3772 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից