Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Ապրիլ / 2020


«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն. Մեր օրերի հերոսները

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․


«Մեր օրերի հերոսներն են.

Պատիվ ունեն !

Մեր բժիշկները

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։

➡️Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23 ամյա Վաչե Ասատրյանը ու 30 ամյա Արգամ Հովհաննիսյանը:

➡️Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից:

➡️Բժիշկներն ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցումով են գնացել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու: Ի սկզբանե չեն ունեցել վախի և անհանգստության զգացում, մտածել են իրենց աշխատանքի՝ մարդկանց օգնելու մասին:

➡️Մթնոլորտը շատ լավ է, կատակում են, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին հոգեբանորեն հանգստացնում, ճնշող երևույթներից և խուճապային տրամադրություններից ետ պահում:

➡️Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի:

Ռոմանոս Պետրոսյան

դիտվել է 12248 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից