Երևան
30 / Մարտ / 2020


22 լրատվամիջոցի պահանջ է ներկայացվել, որպեսզի հեռացնեն հրապարակումները. փոխոստիկանապետ

Այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, պատասխանելով հարցին, թե արտակարգ դրություն հայտարարելուց հետո քանի լրատվամիջոցի է նյութերը հեռացնելու կամ խմբագրելու պահանջ ներկայացվել, ասաց, որ նման պահանջ ներկայացվել է մոտ 22 լրատվամիջոցի. «Մեր ստորաբաժանումները հորդորել են, որպեսզի կառավարության ու պարետի ցուցումներին հակասող, պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկատվությունները հեռացվեն»:

Ինչ վերաբերում է հարցին, թե քանի պահանջ է ներկայացվել ֆիզիկական անձանց, որպեսզի սոցկայքերից հեռացնեն գրառումները, փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին թվեր չի կարող ասել, ավելի ուշ այդ մասին ինֆորմացիա կհրապարակվի:

Մհրյանը հայտարարեց, որ իրենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և հենվելով պարետի ցուցումների վրա, որոշում են կայացնում այս կամ այն հրապարակման մասով:

դիտվել է 3436 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից