Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Հոկտեմբեր / 2020


«Հայագիտությունն ինձ համար ներքին մոլուցք է». Արթուր Արմին

Հայակական մշակույթի ու դրա առանցքի շուրջ Yelaket.am-ը զրուցել է գիտնական, հայագետ Արթուր Արմինի հետ:

- Երբ հառնեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը, Դուք տեղափոխվեցիք ԱՄՆ և մինչօրսբնակվումեքայնտեղ. հայրենիքիցտեղափոխվելըինչ-որբանինպատա՞կէր, թե՞ հետևանք:

- Ես տեղափոխվել եմ ԱՄՆ 1990 թվականին, երբ դեռ Սովետ Միություն էր։ Չեմ ցանկանում նորից վերհիշել մանրամասները, բայց դա հետևանք էր․․․

- Դուք, հետանկախության շրջանում ապրելով դրսում, այնուամենայնիվ, երբեք չեք դադարել զբաղվել հայագիտությամբ, ավելին` զգալի ներդրում ունեք այդ ոլորտում: Դա նախասիրությու՞ն է Ձեզ համար, թե՞ ապրելակերպ:

- Ավելին է քան նախասիրությունը։ Ներքին մոլուցք է, որ քեզ ամբողջովին կլանում է ու մինչև չերկնես՝ պրծում չկա։ Այդ ընթացքում միջավայրը, ընտանիքը, կենցաղային ու ֆինանսական հարցերը դառնում են տասներորդական․ դու կարող ես կորցնել ամենը, սակայն կանգ առնել չես կարող։


- Ձեր աշխատություններից ամենանշանավորն ու ամենահայտնին, թերևս, «Հնագույն Հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա ԾռերԷպոսը» գիրքն է, որի համար 2007թ. պարգևատրվել եք «Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի» Սուրբ Գեորգ շքանշանով:
Մեր ազգային էպոսի մասին դա Ձեր վերջի՞ն խոսքն է, թե՞ դեռ էլի տողեր կլինեն:

- Ոչ․վերջին խոսքը չէ։ Ծրագրել եմ` նորից վերադառնալ մեր հնագույն դիցավեպին, և այս անգամ ակադեմիական ներկայացմամբ, համակարգված՝ յուրաքանչյուր պարբերություն վերծանելով ամբողջական ներկայացնել այն։

- Առհասարակ այսօր առաջընթաց տեսնու՞մ եք հայ էպոսագիտության դաշտում, նոր խոսք ասողներ կա՞ն:

- Ցավոք չկան։ Կան կրկնողներ, բանագողեր ու խեղաթյուրողներ։ «Սասնա Ծռերի» առումով ՆՈՐ ԽՈՍՔԸ՝ դա մեր հայրենական բնիկ հին կրոնի համակարգը որպես աշխարհաճանաչողական ամբողջական համակարգ վերականգնելն է։

Բացահայտվածության առումով` «Սասնա ծռերը» դեռ որքա՞ն տեղ ունի:

- «Սասնա Տուն» արարման մասին հնագույն հայկական դիցավեպն ինձ համար կարևորվում է մեր հնագույն աշխարհաճանաչողական համակարգի ամբողջական վերականգնման առումով։ Սակայն «Սասան Տուն» դիցավեպը նաև ազգային տեսակի նկարագրի, ազգային հավաքական վարքագծի՝ հավաքական անգիտակցականի և այլնի մասին է, որ բացահայտում է ազգային տեսակի ամբողջական ներքին ու արտաքին նկարագիրը։ Մի խոսքով, ամբողջովին բացահայտելու առումով շատ բան դեռ կա անելու, համակարգելու։

- 2011թ. հրատարակվեց Ձեր` «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» գիրքը, որի համար նույնպես ազդեցիկ մրցանակի արժանացաք Բնական Գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից` «Ալբերթ Շվիցեր Շքանաշան»: Ցավոք, այդ գիրքն այնքան էլ մեծ տարածում չգտավ հասարակության շրջանում: Ինչի՞ մասին է այն և որն է, ըստ Ձեզ, տարածման քիչ շրջանակների պատճառը:

- Համաձայն չեմ։ Ամենաշատ տարածված գրքերիցս է․ սպառված է ամբողջ 2 հազար տպաքանակը։ Ունեմ 100 օրինակ, որը միտումնավոր պահել եմ նվիրելու համար։ Հրատարակվել է 2011 թվականին, սակայն մինչև հիմա համացանցով խնդրում են վերահրատարակել, թեկուզ էլեկտրոնային տարբերակն անվճար դրված է իմ կայքէջում։

- Երբ հեռվից նայում եք Հայաստանին, ինչ բացեր ու բացթողումներ եք տեսնում մշակութային դաշտում:

- Նախ, ես արդեն մոտ երեք տարի է ապրում եմ Հայաստանում։
Հեռվից Հայաստանն անսահման մեծ է, իսկ ներսից փոքր՝ ազգը դարձել է ժողովուրդ՝ հարստահարված, ունեզրկված ու խեղճացած, 30 տարի շարունակ իշխանություն ստացած իր իսկ տականքի պատճառով։
Մեզ անհրաժեշտ է՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ։ Իշխանություն ստացած այսօրվա տգետներն էլ, ինչպես նախկինները, չեն հասկանում, որ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես այդպիսին, որպես ինստիտուտ, ունի մեկ գերխնդիր՝ ազգային տեսակի ՄՇԱԿՈՒՅԹԻ պահպանում և զարգացում։ Մնացածը՝ ազգային տեսակի վերարտադրություն, բարեկեցիկ կյանք, անվտանգ հայրենիք և այլն, այդ գերխնդրի անհրաժեշտ և կարևորագույն ստորոգելիներն են։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական շարժմանը, որի հիմնադիրն եմ, միացել են հայտնի մտավորականներ, քաղաքական ազգային կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ։ Եվ մենք սկսել ենք գլխավոր հիմնահարցից՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։ Գիտականորեն մշակել ենք բոլոր ոլորտների հետ առընչվող հայեցակարգեր ու հիմնադրույթներ։

- Նպատականերկա՞ն` առաջիկայում հայրենիքում վերհաստատվելու:

- Եթե նկատի ունեք մշտական բնակությունը, ապա 2017 թվականից ապրում եմ Հայաստանում։ Երեք տարվա ընթացքում երկրից դուրս եմ եկել երկու անգամ 20 օրով։ Այնպես որ․․․
Ծրագրերի առումով։
Նոր աշխատությունս՝ «Հալդիի դարպասներ· հնագույն դիցարանի աստղային և թվային կառույցը»,հավանաբար երկու շաբաթից կմտնի տպարան։
Մենագրությունը նվիրված է Վանի թագավորության դիցարանին․ «Մհերի դռան» արձանագրության մեջ դիցարանի կառուցվածքի, աստվածների հետ առընչվող աստե-ղատների, աստվածների համար սահմանված զոհաբերությունների թվաքանակների մաթեմատիկական, երկրաչափական և աստղագիտական քննությանը։
Ըստ հայագիտության մեջ մասնագետ ընկերներիս կարծիքի՝ բացառիկ կարևոր ու ստացված աշխատություն է, քանի որ բացահայտված ու վերականգնված է Վանի թա-գավորության դիցարանի կառուցվածքային տրամաբանությունը և աստվածների իք-նությունը։

Իսկ ձեր նախկին հարցի տրամաբանությամբ եթե հարցադրենք, թե արդյո՞ք այս նոր աշխատությունը կդառնա պահանջված «սեղանի գիրք» ինչպես «Հնագույն հե-թանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոսը» աշխատությունը, ապա կասկա-ծում եմ, քանի որ այս գրքում մաթեմատիկական, երկրաչափական բանաձևերը, աստ-ղագիտական իմֆորմացիան և այլն, կարող է ծանր լինել ոչ մասնագետ ընթերցողի հա-մար։ Կասկածում եմ, և դրա համար տպաքանակը կլինի միայն 500 օրինակ։

Արթուր Արմին (Արթուր Լևոնի Բաբայան)

Հրատարակված գրքեր․
- «Նամակներ մենության Հեռուներից» - 1989, Երևան։
- «Փոքր Մհեր» - 1996, ԱՄՆ։
- «Բնազանցություն» - 2003, ԱՄՆ։
- «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր Էպոսը» - (հայագիտություն, 2007, ԱՄՆ)։
- «Մհերի դուռ․ հնագույն թվային համակարգը որպես տիեզերքի կառուցք» (հայագիտություն, 2008, ԱՄՆ)։
- Noumenon – The Alternative Reality (կինոսցենար, 2009, ԱՄՆ)։
- «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» -
(տեսաբանություն, 2011, ԱՄՆ)։
- «Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը» - (տեսաբանություն, 2012, ԱՄՆ)։
- «Հալդիի դարպասներ․ հնագույն դիցարանի աստղային և թվային կառույցը» - (հայագիտություն, 2020, Երևան)։

Գործունեություն՝
1996-1998թթ․, «Եղիցի Լույս» մշակությաին ամսագրի հիմնադիր-խմբագիր։
1998թ․ «Լույս» հեռուստաժամ», «Լույս» շաբաթաթերթ. հիմնադիր-խմբագիր։
1999թ․ «Spurk-Diaspora Organization», հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։
2003թ․ “Right to Exit”, ամերիկյան CBS հեռուստատեսության (”60 Minutes”) պատվերով, լեգենդար բժիշկ Ջաք Կևորկյանի (Doctor Death) դատավարության մասին վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։
2018թ․, «Համահայկական Ազգային Համաձայնություն» նախաձեռնություն, հիմնադիր, Երևան։

Մրցանակներ՝

Jeanie Emerald Star Angel Award
(“Southern California Motion Pictures”, 1998, USA)

“Cross of Saint George”
(International Academy of Sciences of Nature and Society, 2007, Yerevan)

“Albert Schweitzer-Medaille”
(European Academy of Natural Sciences, 2012, Hannover)

Գևորգ Գյուլումյան

դիտվել է 5911 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից