10 մլն դրամ կփոխանցվի ինֆեկցիոն հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին պարգևավճարներ տալու համար, նրանք գիշեր-ցերեկ աշխատում են, դա իմ շնորհակալությունն է. Գ. Ծառուկյան

Այսօր ՀՀ ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ի պատասխան Meganews.am-ի լրագրողի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք ԲՀԿ առաջնորդը այլոց պես ֆինանսական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսով հիվանդներին՝ փոխանցումներ անելով համանուն ֆոնդին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, - «Ոնց կարող է Ծառուկյանը բան չանի, միշտ արել ենք, անում ենք և անելու ենք…
Այսօր արդեն նման հանձնարարություն տրված է, հաշվեհամարը վերցրել եմ: Քանի որ կորոնավիրուսով հիվանդների 90-ը Նորք-ի սուր վարակիչում են 35 միլիոն դրամ հատկացվել է հիվանդների բուժմանը, տնօրենի հետ պայմանավորվածությամբ 10 միլիոն դրամ էլ կփոխանցվի այդ հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին պարգևավճարներ տալու համար, նրանք գիշեր-ցերեկ աշխատում են, դա իմ շնորհակալությունն է:
Քանի որ 20 կորոնավիրուսով հիվանդ էլ կա Գյումիրիում, նրանց համար 10 միլիոն է փոխանցվել և 5 միլիոն դրամ էլ՝ բուժաշխատողներին պարգևավճարներ: Մենք պետք է բոլորի հանդեպ ուշադիր լինենք, որ արդար լինի ու բոլորն էլ շուտ ապաքինվեն»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունեց խիստ պատժամիջոցների կիրառումը կարարանտինի ու արտակարգ դրության պայմանների խախտման դեպքում:
meganews.am