Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Ինչպես երևանյան տրանսպորտի ախտահանման լուսանկարը հայտնվեց The Guardian-ի լավագույն լուսանկարների շարքում (տեսանյութ)

Մի լուսանկարի պատմություն. ինչպես երևանյան տրանսպորտի ախտահանման լուսանկարը հայտնվեց The Guardian պարբերականի հանգստյան օրերի լավագույն լուսանկարների շարքում


Բրիտանական «Դը Գարդիան» (The Guardian) պարբերականը հանգստյան օրերի լավագույն լուսանկարների շարքում հրապարակեց Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման կադրերից մեկը: Հեղինակը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Արթուր Հարությունյանն է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

««Արդեն 8 տարի է՝ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Աշխատելով Երևանի քաղաքապետարանում՝ հիմնականում լուսանկարում եմ պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ, որտեղ ստեղծագործելու հնարավորությունն ավելի քիչ է: Այդ օրն աշխատում էինք արագ և արտակարգ ռեժիմով, ու առաջին պահին այդ տեսարանը հիշեցնում էր ֆիլմից մի դրվագ: Մեր առջև խնդիր էր դրված՝ հնարավորին շուտ քաղաքացիներին տեղեկացնել ախտահանման աշխատանքների մասին: Լուսանկարն ստացվեց պատահաբար ու մեր թիմային աշխատանքի շնորհիվ: Օպերատորը տրոլեյբուս էր բարձրացել հակառակ մուտքից, տեսնելով լույսի հետաքրքիր անդրադարձը, շտապեցի գրանցել պահը»,-պատմում է Արթուր Հարությունյանը:

Այսօր Երևանի քաղաքապետարանի լրատվականը շարունակում է աշխատանքը՝ առաջինը հանրությանը ներկայացնելով քաղաքային կյանքի կարևոր իրադարձություններն ու նաև նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված քաղաքային իշխանության միջոցառումները:

Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները տեսանյութում։

դիտվել է 6200 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից