Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Հոկտեմբեր / 2021


Ինչ պատժամիջոցներ են սահմանվում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրել է․


«Ի գիտություն․

Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝

1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՆ առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (ԾՆԹ․ Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր)

2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ անզգուշությամբ․

- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,

- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,

- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

ԾՆԹ․ Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։

3. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (ԾՆԹ․ Այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)»։

Եղեք առողջ
Եղեք տեղեկացված
Պահպանեք կանոնները

Արարատ Միրզոյան

դիտվել է 2897 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից