Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Նոյեմբեր / 2020


«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա». Ծառուկյանը պարապուրդում գտնվող իր աշխատակիցների աշխատավարձի մասին


Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, եւ եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է եւ արգելել են աշխատել: Իսկ աշխատողների աշխատավարձի մասին հարցը հունից հանեց ԲՀԿ ղեկավարին. « Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին… ով չի աշխատում գումարներն էլ տրամադրել»: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ հարկադիր արձակուրդի ժամանակ չպե՞տք է վճարվեն մարդկանց աշխատավարձերը, Ծառուկյանն արձագանքեց. «Ինչքան կարող ես դատարկ-դատարկ խոսել: Ես այսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:

Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասաց. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա:

Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան կառավարիչների հետ խոսեն»:

Մանրամասները տեսանյութում։

դիտվել է 6691 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից