Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստան տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:

Մասնավորապես, պարետ Տիգրան Ավինյանի մարտի 22-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պարետի 2020թ. մարտի 20-ի n7 որոշման մեջ:


Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

 «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ եւ անհետաձգելի համարվող դեպքերը սահմանելու վերաբերյալ պարետի 2020թ. մարտի 20-ի N7 որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումները՝

1. Որոշման 1-ին կետում «առկայության» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ պաշտոնական այցերի» բառերը.

2. Որոշման 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաեւ՝

ա. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,

բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:»:

Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից»:

դիտվել է 6792 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից