Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար պատիժ սահմանող փաթեթը

 

Ազգային ժողովը շարունակում է ուրբաթ երեկոյան մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։

Փաթեթն ուրբաթ ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն օրն ավարտվեց եւ հնարավոր չեղավ այն քննարկել երկրորդ ընթերցմամբ:


Ըստ էության, այս փոփոխություններով խստացումներ են մտցվում արտակարգ դրության ռեժիմը խախտողների համար:

Մասնավորապես, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ներկայացնելով փաթեթը, նշել է, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների դեպքում ՀՀ օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետեւանքներ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ ավելացվում է նոր մաս, հետեւյալ բովանդակությամբ. «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»:

Քրեական օրենսգիրքը լրացվում է 277.1 հոդվածով. «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով»:

դիտվել է 1766 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից