Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


Ճանաչված մարդկանց անունից գործում են կեղծ էջեր․ ինչպես չդառնալ խաբեության զոհ (լուսանկարներ)

 

Կեղծ էջերը շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ շորթելու մարդկանց անձնական տվյալները։ Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք իբրև խաղարկում են խոշոր շահումներ։

Facebook-ի հայկական տիրույթում գործում են Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի անուններով բացված կեղծ էջեր։ Արժանահավատության համար՝ այս էջերը օգտագործում են աստղերի կողմից նախկինում իրականացված խաղարկությունների տեսնայութերն ու գրառումները։

 

Այս կեղծ էջերը կոչ են անում օգտատերերին մեկնաբանություններ թողնել՝ նշելով, թե ինչ են ուզում շահել, ինչպես նաև հորդորում են կիսվել գրառմամբ։ Մեկնաբանություններ կատարած օգտատերերը ստանում են անձնական նամակ, որտեղ նշված է, թե իբր իրենք են հաղթողը։ Մրցանակը ստանալու համար՝ օգտատերերից պահնաջում են մուտքագրել իրենց անձնական տվյալները։ Խարդախության այս պարզունակ ճանապարհով էլ հանցագործները ձեռք են բերում հազարավոր մարդկանց անձնական, այդ թվում և բանկային տվյալները։

 Անկախ իրազեկման ակցիաներից՝ այս գրառումները շարունակում են մոլորեցնել և թիրախավորել հազարավոր օգտատերերի, այդ պատճառով կարևոր է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել նմանօրինակ խարդախության զոհ դառնալուց.

• Կասկածով վերաբերեք բոլոր այն հաղորդագրություններին, որոնք գումար աշխատելու հեշտ ճանապարհ են առաջարկում

• Ուշադրություն դարձրեք հայտարարության բովանդակությանը. նմանատիպ խաբեությունները, որպես կանոն, կատարվում են օտարերկրացիների կողմից, որոնց գրառումներում կան բազմաթիվ սխալներ։

• Մի բացեք այն հղումները, որոնք ուղարկվել են անծանոթ անձանց կողմից՝ առանց համոզվելու, որ դրանք կեղծ չեն

• Երբեք մի փոխանցեք ձեր բանկային տվյալներն անծանոթ անձանց

• Ճանաչված անձանց խաղարկություններին մասնակցելիս՝ անպայման համոզվեք, որ դա նրանց պաշտոնական էջն է, որում առկա է «ստուգված է» (verified ) տարբերակիչը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»

դիտվել է 3471 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից