Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հոկտեմբեր / 2020


Կորոնավիրուսով վարակվածներ կան տարբեր հիվանդանոցներում. Արսեն Թորոսյան


Ուզում եմ տեղեկացնել, որ կորոնավիորսի հաստատված դեպքերի աճ ունենք։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չէ այլեւս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք ունենք ծավալված 5 բուժհաստատություն, եւս երկուսում՝ մարզային, կան ավելի քիչ թվով պացիենտներ։ Դա շարունակական է լինելու եւ գուցե այդ հիվանդանոցների թիվն աճի։ Իհարկե ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ, թե ինչքան ենք ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, բայց փոփոխության վերաբերյալ կտեղեկացնեմ։ Ամեն դեպքում այլ հիվանդանոցներ գնում են, գրեթե ասիմպտոմ պացիենտները, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթեւ սիմտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»։


Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք 600–ից ավելի մեկուսացված անձինք, Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում է, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին. «Մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումներով։ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ գիտակցելով վտանգը հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչն անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների եւ մնացած մեր բոլոր քաղաքացիների համար»։

դիտվել է 17649 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից