Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Էջմիածնի դեպքը հանցավոր անզգուշության ամենավառ օրինակն է. Ալեն Սիմոնյան


Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Այս մասին  մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն:

«Պետք է հաշվի առնենք, որ օրենքն ունենում է նաեւ կանխարգելիչ ֆունկցիա: Պարոն Պետրոսյան, ասում եք հանցավոր անզգուշության մասին, Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Կինը ենթադրել է, որ ինքն իրեն բուժել է եւ ինքը որեւիցե մեկի համար այլեւս վտանգավոր չի, ինքն իր ենթադրություններից ելնելով գնացել է նշանդրեք եւ չեմ կարծում, որ դիտավորությամբ համբուրվել եւ գրկախառնվել է բոլոր հյուրերի հետ: Ես չեմ կարծում, որ կինը ենթադրել է, որ իր տղայի միջոցառման ժամանակ ինքը մեկին կվարակի»,-ասաց Սիմոնյանը:


Ալեն Սիմոնյանը հավելեց, որ թե «Լուսավոր Հայաստան» եւ թե ԲՀԿ խմբակցությունների առաջարկներն ընդունելի են ու ասածների մեջ շատ բաներ կան, որոնք իրոք պետք է փոփոխվեն:

«Մենք էս ժամանակը կօգտագործենք, միասին կաշխատենք եւ շտկումները կանենք»,- ասաց նա` հավելելով, որ 5 տարվա ազատազրկման մասին կետը նույնպես պատրաստ են վերանայել:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

դիտվել է 6004 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից