Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը եւ նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։

Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որեւէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։


Նույն աղբյուրի փոխանցմամբ, 2 օր է՝ դատախազությունից մինչեւ ՊԵԿ փորձում են մեղադրանքի հիմքեր «պեղել»։ Մենք պարզեցինք, որ Մինասյանի՝ դեսպան եղած ժամանակ ներկայացրած հայտարարագրերից մեկում տեխնիկական վրիպակ են գտել, որից այժմ փորձում են քրեական գործ ստանալ։

Բացի քրեական գործի հիմքերի փնտրտուքից, ուժայինները լծվել են «հարմար» դատավոր գտնելու գործին, որը կհամաձայնի տեխնիկական սխալը որակել որպես հանցագործություն՝ բավարարելով Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7074 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից