Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
09 / Ապրիլ / 2020


«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը

 

 

Լրագրող Մարինե Խառատյանն իր էջում գրում է.

«Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ որ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը:


Ինչպես հայտնի է՝ այդ դեպքից հետո կարի արտադրամասի բազմաթիվ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Խնդիրն այն է, որ նույն՝ Արշակույնաց 127/21 հասցեում գործում են և կարի արտադրամասը, և սուրճի ու մակարոնեղենի արտադրամասերը և «Մոյա սեմյա»-ի արտադրամասը:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարեց, թե այդ դեպքից հետո 500 աշխատակիցները մեկուսացվել են: ««Ալեքս տեքստիլը» հենց հիմա մասսնակի աշխատում է, 30 հոգի գալիս ա գործի: Նույն տարածում «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ աշխատող սուրճի ու մակարոնի արտադրամասերում 50-ական ու ավելի աշխատողներ են աշխատում»,-ասաց ինձ դիմած աշխատակիցը:

Անհասկանալի է, թե պարետ Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է վերահսկում հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակն ու կարանտինը: «Խնդրում ենք օգնեք մեզ: Երեկ կոֆեի բաժնից ջերմողներ են եղել, ուղարկել են տուն, հենց հիմա ջերմող մարդիկ կան էստեղ: Մենք վախենում ենք, որովհետև էլի դեպքեր են եղել, որ տաքությունով մարդկանց մեկուսացրել են մեր մոտից, բայց մեզ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս կարանտինում մնալ: Ասում են, չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն ուրիշներին կընդունենք»,-պատմեց աշխատակիցը՝ շարունակելով. «Երկուշաբթի օրվանից էլ հրահանգել են ողջ աշխատանքային օրով աշխատել: Ժողովուրդը ոտքի էր ելել, ուզում էր չաշխատել, ասեցին՝ ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն, մենք էլ ընտանիք ենք պահում, բայց շատ վախեցած ենք, չգիտենք՝ ինչ անենք»:

ՀՀ կառավարությանը ու համապատասխան մարմիններին խնդրում եմ պարզել իսկությունը ու պատասխանատվության ենթարկել խախտման պատասխանատուներին, քանի որ սա կարող է սպառնալիք դառնալ հանրային առողջության համար»:

Մարինե Խառատյան

դիտվել է 11508 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից