Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Միանգամյա օգտագործման բժշկական դիմակը կարող է պաշտպանել վարակներով հիվանդանալուց։:
Այն մասին, ինչպես ճիշտ կրել բժշկական դիմակը։:
• 4 ժամը մեկ պետք է փոխել դիմակը: Եթե դիմակը ավելի շուտ է խոնավացել, այն պետք է փոխել նոր դիմակով:
• Փոխել ու դեն նետել դիմակը եւս ճիշտ չէ: Եթե այն կրել է հիվանդը, դիմակը պետք է ծալել շնչառական օրգաններին հպման մասով դեպի ներս, քանի որ հենց այդ մասի վրա են կուտակվում վիրուսները: Եթե առողջ մարդն է դիմակը կրել, այն պետք է ծալել արտաքին կողմով դեպի ներս, քանի որ միկրոբները կուտակվում են դիմակի արտաքին մասի վրա:
• Արդեն իսկ օգտագործված դիմակը եւս մեկ անգամ օգտագործել ոչ մի դեպքում չի կարելի։
• Դեմքին ամրացրած դիմակին ավելի լավ է ձեռք չտալ, քանի որ դրա մակերեսին կարող են վիրուսներ լինել: Եթե Դուք ինչ-ինչ պատճառներով դիպչել եք դիմակին, անպայման լվացեք ձեռքերը:
Այս բոլոր կանոնները բավականին պարզ են, եւ դրանց հետեւելու դեպքում կարելի է հնարավորինս ապահովագրվել կորնավիրուսի վարակներից՝ նույնիսկ չնայած ընթացիկ սրացմանը:
Հիշեցնենք, որ մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս օդափոխել բնակարանը, մաքրել կահույքի մակերեսը խոնավ շորով եւ ճիշտ սնվել՝ իմունիտետը ամրապնդելու համար:
Անհրաժեշտ թէ ձեռքերը խնամքով լվանալ հատկապես ուտելուց առաջ, տրանոպորտում գտնվելուց հետո, տուն մտնելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո։