Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Հուլիս / 2020


Պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս. Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։

Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է:

Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ես բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Եթե մեր քաղաքացիները ունեն կոնկրետ բողոքներ, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Միևնույն ժամանակ ես էլի եմ ուզում կրկնել՝ բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել»,-ասաց Գևորգյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6216 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից