Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


«Առաջիկայում կունենանք առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին». Արսեն Թորոսյան


«Առաջիկայում կունենանք առանձին կից հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում ներհիվանդանոցային վարակի փոխանցում տեղի չունենա, ինչպես եղավ շատ տեղերում: Օրինակ՝ նույն Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրոսով»,- մարտի 19-ին հայտարարեց Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը: Նրա վկայությամբ՝ մարզային բուժհիմնարկներում կորոնավիորսով հիվանդների բուժում չի իրականացվի: Բուժման ողջ գործընթացը կկենտրոնանա Երևանում:
Այժմ Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված: Նախարարը հայտնեց, որ, վարակաբանների հնարավոր պակասը լրացնելու համար առաջիկայում ընդհանուր պրոֆիլի մասնագետներին կվերապատրաստեն կորոնավիրուսի բուժման համար: Ըստ նախարարի՝ շատ սպեցիֆիկ պատրաստության կարիք տվյալ դեպքում չկա:
Ա.Թորոսյանը խոսեց նաև դիմակների և դրանք կրելու արդյունավետության մասին: Դիմելով դիմած կրած լրագրողներին՝ նա նկատեց, որ այդ դիմակները վիրուսից չեն պաշտպանում, որովհետև վիրոսն ավելի բարակ է, քան դիմակների վրայի անցքերը:
Երկրորդը՝ դիմակները 3-4 ժամը մեկ փոխվելու ենթակա են, և չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը:
«Դիմակ կրել փակ տարածքում, փողոցում, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Պաշտպանելու են վիրուսից N 95 կամ FFP 3 հաստությամբ դիմակները, որոնք պետք է կրվեն պատշաճ՝ խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին: Ավելին՝ վիրուսակրի հետ շփվելիս պետք է կրել ամուր, աչքերը հերմետիկ փակող ակնոցներ, որպեսզի վարակը նաև աչքերի միջոցով չփոխանցվի»,- պնդեց նախարարը:

դիտվել է 7105 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից