Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Դեպի Էջմիածին մուտքն ազատ է

Արմավիրի մարզում և Էջմիածնում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հրապարակը» զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Այսօր ատակարգ դրության 3-րդ օրն է․
«Մարզում այսօր բավականին հանգիստ է, որևէ հերթեր չեն գոյացել, մեր ոստիկանությունը և մեր մարզի բուժաշխատողները շատ բարձր մակարդակով կատարում են իրենց ծառայությունը և պատրաստ են անել այնքան, որքան հնարավոր է։ Ես ամեն օր, առնվազն օրը 2 անգամ անձամբ հանդիպում եմ բուժաշխատողների հետ, անցակետերում հանդիպումներ եմ ունենում ոստիկանների հետ, իրենց տրամադրությունը բավականին բարձր է, ոչ մի խնդիր չկա, ոչ մի խուճապ չկա։ Ամենակարևորն այն է, որ մարդիկ գիտակցում են, որ պետք է ինքնամեկուսանան իրանեց տներում, որովհետև սա բոլորիս խնդիրն է, միայն Էջմիածին քաղաքի խնդիրը չէ, ցավոք սրտի Էջմիաշին քաղքաով չի սահմանափակվել»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը։

Հարցրինք, թե ինչպիսի՞ն է իրավիճակը Էջմիածնում, հսկվո՞ւմ է դեպի քաղաք ելքն ու մուտքը․
«Այս պահին հետևյալ իրավիճակն է, քաղաք մուտք գործող ամտոմեքենաների մուտքը ազատ է, իրենց մոտ ջերմաչափում տեղի չի ունենում, քանի որ մենք գիտակցում ենք, որ իրենք պետք է քաղաքից դուրս գան, իսկ քաղաքից դուրս գալու ժամանակ ջերմաչափում է տեղի ունենում, այն մարդիկ, որոնք ունեն ջերմություն, իրենց հետ են ուղարկում քաղաք՝ ինքնամեկուսանալու, բայց սա ժամանակավոր ռեժիմ է, անընդհատ վերնայման կարիք կա։ Առաջիկայում եթե վերանայվի, որոշւմը կհրապարակվի պարետատան կողմից։ Երևանից Էջմիածին մուտքը ազատ է, բայց երբ Էջմիածնից դուրս են գալիս, ջերմաչափվում են, և եթե քաղաքացին ունենում է ջերմություն, վերցնում են կոնտակտային տվյալները, անուն-ազգանունը, հասցեն, և հետ են ուղարկում քաղաք՝ ինքնամեկուսանալու։ Ինքնամեկուսացումից հետո մոնիթորինգ է արվում, իրենց հետ կապ են հաստատում, և եթե կարիք կա, արդեն մեկուսացնում են առողջապահության նախարարության մասնագետների վերահսկողության ներքո»։


Մաթևոսյանը նաև ասաց, որ մարզում անհատական պաշտպանության միջոցների խնդիր չկա․
«Այո, միանշանակ, ոչ միայն մեր ռեզերվում կան, այլև կան շատ տարբեր կազմակերպություններ, մարդիկ, որոնք այս ընթացքում պատրաստակամություն են հայտնել մեզ աջակցել։ այս պահին կարիքներ չունենք, բայց եթե կարիք եղավ, անպայման կդիմենք նաև այլ օղակների։ Այս պահին ախտահանիչ նյութերի խնդիր չունենք։ Եթե Դուք հնարավորություն ունենաք այցելելու, ապա կտեսնեք, որ մեր բուժաշխատողները ապահովված են ատհագուստով, բոլորն ունեն հատուկ ջերմաչափման սարքեր։ Համակարգն այնպես է աշխատում, որ որևէ մեկը խնդիր չունենա։ Ես հասկանում եմ, որ դեղատներում դիմակների դեֆիցիտ կա, բայց պետական մակարդակով մենք այդ կարգի խնդիրներ չունենք»

դիտվել է 8727 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից