Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Չարենցավանում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ ազգականները ծեծել են բնակչին՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով

«Չարենցավան քաղաքի բնակիչ Տ, Ծ-ն ահազանգել է ու հայտնել, որ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: «Գրառումիցս հետո 2 հոգի զանգում-գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմել է քաղաքացին՝ նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 8573 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից