Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել. աղբյուր

Չնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:


Մասնավորապես՝ ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան դեպք արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում:

Իր սովորության համաձայն, ինչպես Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը նշված դեպքերի մասին պահպանում է քար լռություն: Ելնելով վերոնշյալից, բացառված չէ, որ շուտով պաշտոնական Բաքվի լրատվամիջոցներում կհանդիպենք ճանապարհաստրանսպորտային պատահարների, սողանքի, տանիքի փլման կամ էլեկտրահարության հետևանքով ադրբեջանական զինուժում արձանագրված մահվան ելքերով դեպքերի մասին հաղորդագրությունների:

artsakhpress.am

դիտվել է 66912 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից