Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Դանակահարվել է «Իսրայել Օրի» հյուրանոցի անվտանգության աշխատակիցը

Երեկ՝ մարտի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կրծքավանդակի թափանցող կտրած վերք, աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Ս-ն է, ով դանակահարվել է Պռոշյան փողոցի 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրի դիմաց։

Արաբկիրի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 05։00-ի սահմաններում նշված հյուրանոցային համալիրի մոտ Գոռ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Ս-ն և Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտաշես Ա-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Արտաշես Ա-ն դանակով հարվածել է Գոռ Ս-ին։

Նշված անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարված Գոռ Ս-ն աշխատում է «Իսրայել Օրի» հյուրանոցային համալիրում՝ որպես անվտանգության աշխատակից։

դիտվել է 9083 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից