Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հուլիս / 2020


2 շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․

«Վերջապես կարող եմ ասել: Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ: Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կային ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:


Առաջին հերթին ուզում եմ նշել, որ սա մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար: Մեր, մեր ընտանիքների, հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար: Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ, բարեխիղճ, աշխատող, հոգատար, նպատակասլաց, ազնիվ ղեկավարություն և գիտակից, քաղաքակիրթ, բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի:

Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք, ուր ենք եկել և ինչի համար: Սա չի նշանակում, որ չեն եղել խնիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր: Սա չի նշանակում, որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ, և սա բնավ չի նշանակում, որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել:

Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով, յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ: Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ երբեմն այդ խնդրանքները ուղղակի զվարճալի էին:

Ամբողջ սպասարկող անձնակազմը, սանիտարները, բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք, ինչի համար իսկապես երախտապարտ եմ: Գիտեք կարևորն այն էր, որ բոլորս զգում էիք, որ մեր երկրում մարդը արժեք ունի: Եվ այս ամենը այն Հայաստանում, ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ…

Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը, ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին:

Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել, որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը:

Սակայն իրավիճակը փոխվեց: Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է: Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք, որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ: Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները: Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է:

Այսօր պետությունը ունի շատ ճիշտ և կարևոր երկխոսություն քաղաքացու հետ, և միայն այս փուլերը հաղթահարելով ենք ձևավորվում և կայանում: Սա մեզ բարձրացնում է, ստիպում տեսնել սեփական սխալները և ուղղել դրանք: Հենց այն պահին, երբ մենք գիտակցենք, թե որքան մեծ է դերը այն մարդու, ում խնդրում են ինքնամեկուսանալ և կատարել որոշակի շատ հեշտ ու պարզ գործողություններ, մենք կարծում եմ իսկապես կաճենք:

Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա: Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար: Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի: Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»:

Մելինե Մելիքյան

դիտվել է 5535 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից