Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց

Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց

 

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին կոչ է անում օգտվել կառավարության ներդրած էլեկտրոնային կառավարման գործիքներից և զերծ մնալ պետական գերատեսչություններ այցելելուց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Այսպիսով դուք կարող եք հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց։ Հորդորում եմ․

✅Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս գալու դիմում, բողոք և հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը և համապատասխան մարմինը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին,

✅Բոլոր վճարումներն իրականացնել առցանց բանկինգ ծառայության միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ e-payments.am համակարգի, վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի միջոցով, ինչի շնորհիվ անհրաժեշտություն չեք ունենա այցելել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,

✅Հարկային մարմինների հետ հաղորդակցվել taxservice.am կայքի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով,

✅Ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների դեպքում օգտվել police.am կայքում առկա էլեկտրոնային գործիքակազմից,

✅Կադաստրի կոմիտեի հետ հաղորդակցվել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով,

✅Պետական մարմիննների հետ կապված հրատապ խնդիրներ առաջանալու դեպքում հաղորդակցվել տվյալ մարմնի հետ «Թեժ գիծ» հեռախոսային ծառայության կամ ֆեյսբուքյան էջի միջոցով։

Հավելեմ նաև, որ պետական մարմինների աշխատակիցները անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթաշարժի "Mulberry" համակարգի միջոցով հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կատարել տնից»,- գրել է փոխվարչապետը։

դիտվել է 2460 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից