Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Դեկտեմբեր / 2020


Խնդրվում է տարածել այս հրապարակումը. մեծ գործ արած կլինեք

 


Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում:

Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգվածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն...

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`

Մնացե՛ք տանը

Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է

Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

Առանձնացրե՛ք տնային պարագաները

Հյուրեր մի՛ ընդունեք

Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

Հերմետիկ փակեք աղբամանը

Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

դիտվել է 149064 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից