Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հունիս / 2020


Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը՝ ասելով, որ Հայաստանում մնալն ապահով չէ

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։

Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Նկատենք, որ Դանիայում էլ այդ առումով շատ ապահով չէ, այնտեղ մոտ 600 վարակակիր է հայտնաբերվել, սակայն հավանաբար «սիրուն աղջիկը» հայկական բժշկության այնքան չի վստահում, որքան դանիականին։ Դե, ինչ՝ մաղթենք բարի ծննդաբերություն։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»։

Մանրամասները՝  «Հրապարակ»-ում

դիտվել է 28238 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից