Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Օգոստոս / 2020


Խրախճանք ժանտախտի ժամանակ. «Վալսինգամը» լքեց խնջույքը

Հայաստանի Հանրապետության վարչապետն ինքնամեկուսացվել է Սևանի թերակղզում: Անշուշտ, այս պարագայում դա առաջին անհրաժեշտության և անվտանգության կարևոր միջոցառում է, բայց, եթե դրա կարիքը կար, եթե պետք է իքնամեկուսացվեր, ինչու՞ էր օրեր առաջ ժողովրդին համոզում, որ Կորոնա վիրուսը գրիպի պես հասարակ վիրուս է, ավելին՝ ու՞մ շունն է, որ դրանից վախենանք: Ինչու՞ էր հոխորտում: Ու՞ր է այսօր երեկվա այն համարձակ մարդը, որ պատրաստ էր հանուն ժողովրդի իր կյանքը զոհել, ու՞ր է այն ազնիվն ու նվիրյալը, որ Հայաստանն իր օջախն էր համարում, ժողովրդին՝ իր ընտանիքը: Որտե՞ղ է գրված, որ նորմալ հայ մարդը լքի իր ընտանիքի անդամներին:

Ինչու՞ նախապատվությունը տրվեց իր քաղաքական խաղերին, ինչու՞ ժողովրդին ամեն գնով հանեցին հրապարակներ ու դահլիճներ՝ քարոզարշավը չդարացնելու նպատակով: Ի՞նչ մի օրինակելի բան է վարչապետի արածը. երկիրը վտանգի մեջ է, համաճարակը թակում է մեր դուռը, բայց ինքը մեկուսացել է կղզում: Վտա՞նգ է զգում, այդ դեպքում ինչու՞ ժամանակին չձեռնարկեց բոլոր միջոցները՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Ինչպե՞ս ստացվեց, որ Իտալիայից մարդիկ եկան ու սկսեցին երկրով մեկ շրջել՝ վարակելով բազմաթիվ քաղաքացիներին, որտեղ էին այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վերչապետն ու Առողջապահության նախարարը, Աժ նախագահն ու մյուս «դուխով» տղաները. ու՞ր է Ալեն Սիմոնյանը, կարծես՝ ձայնը չի լսվում:

Քարոզարշավ էին անում, խոստումներ էին տալիս, մարդկանց համոզում էին, որ լավ է լինելու, բայց արի ու տես, որ հեչ էլ լավ չեղավ, մինչև «դուխով» մակագրությամբ գլխարկները գլխներին՝ պատահած մարդուն համոզում էին, որ ամեն ինչ մեկ մարդուց է կախված և այդ մեկ մարդն ինքն է, դրսից մարդիկ էին գալիս երկիր ու վարակը տարածում և կանխարգելող, կարանտինացնող, հետևող չկար, որովհետև բոլորը տարված էին քաղաքական խաղերով, աղ ու հաց ուտելով….

Ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինն իր՝ 1830թ. գրած Խրախճանք ժանտախտի ժամանակ պիեսում, որն այդ շրջանի՝ Ռուսաստանում տարածված մեր համաճարակի արձագանքն է, ներկայացնում է այնպիսի մի տեսարան, որը մենք տեսանք օրեր առաջ. Անլրջություն, բղջախոհություն ու ստամոքսապետություն:
Բայց ի տարբերություն պիեսի հերոս Վասիլգամի, որը մինչև վերջ տրվել էր խրախճանքին /վերջում, հիշելով մորը, մտահոգվել միայն/, մեր պետության ղեկավարները մենակ թողեցին ժողովրդին ու մեկուսացան՝ ուղիղ եթերներով ու ֆեյսբուքյան գրառումներով զեկավարելով երկիրը:
Ես լուրջ կասկածներ ունեմ, որ եթե վաղը, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, վարչապետը կմնա՞ Հայաստանու՞մ, թե՞՝ ողջույն քեզ, Ամերիկա…

Ի դեպ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից: Նա, որ իրապես ժողովրդասեր մարդ է, Երևանը խժռող մեծ համաճարակի ժամանակ չխզեց իր կապը ժողովրդի հետ ու վարակվելով՝ կնքեց մահկանացուն: Ավելին՝ նա այդ ժամանակ հրաժարվեց իրեն հատկացված դեղորայքից՝ դրանք թողնելով շարքային քաղաքացուն: Դե, արի ու համեմատիր:
Սովորե՛ք, մեծ պարոն, սովորե՛ք, պատմությունը լավ ուսուցիչ է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

դիտվել է 62599 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից