Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հոկտեմբեր / 2020


Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Photo)

Shamshyan.com-ը գրում է․

Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա՝ կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:

Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

դիտվել է 7590 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից