Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


«Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է. ցուցաբերել են բարձր ինքնագիտակցություն. մանրամասներ

Երեւանի «Թումո» կենտրոնի 3 աշխատակից ինքնամեկուսացվել է եվրոպական երկրներից վերադառնալուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զսռա Բուդաղյանը:

Նրա խոսքով` աշխատակիցներից մեկը վերադարձել է Իտալիայից, իսկ մյուս երկուսը եվրոապական այլ երկրներից:

«Նրանք ցուցաբերել են բարձր ինքնագիտակցություն եւ խնդրել են աշխատանքի չգալ եւ ինքնամեկուսանալ: Այս պահի դրությամբ նրանք դեռ տանն են, ոչ մի առողջական խնդիր չունեն, բժշկի չեն դիմել, սակայն գտնում են, որ պետք է պահպանեն այդ կարանտինային ռեժիմը»,-ասաց նա:

Նա հավելեց, որ կորոնավիրուսով վարակված «Ռենկո»-ի աշխատակիցը կենտրոնի տարածք մուտք չի ունեցել եւ անձնակազմի եւ երեխաների հետ շփում չի ունեցել:

Նշենք, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:

դիտվել է 15224 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից