Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2020


Տեսանյութ. Վարկերի տոկոսագումարները չեն ներվելու. մանրամասներ

«Վարկային արձակուրդից» օգտվելուց առաջ լավ մտածեք, խուսափե՛ք ծանրաբեռնվածությունից 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը խորհուրդ է տալիս հետագայում վարկային ծանրաբեռնվածությունից խուսափելու համար «վարկային արձակուրդից» օգտվելուց առաջ ճշտել վարկի մարման նոր ժամանակացույցի համաձայն՝ հետագայում իրենց վարկերի հերթական մարումների գումարի չափը, համադրել իրենց ստացվելիք եկամուտների հետ, այնուհետև որոշում կայացնել՝ «վարկային արձակուրդից» օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ:

 

Պատգամավորի գրառումը ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,
ՀՀ տարածքում գործող առանձին բանկեր, ի պատիվ իրենց, հայտարարել են ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին երկամսյա «վարկային արձակուրդ» տրամադրելու իրենց պատրաստակամության մասին: Ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները:


Այս հայտարարության արդյունքում, ցավոք սրտի մեր շատ հայրենակիցների մոտ ձևավորվել է թյուր ակնկալիք, որ նշված երկու ամիսների ընթացքում չկատարված իրենց վարկերի հերթական մարումները առհասարակ ներվելու են:


Ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը առանձնահատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ գումարները չեն ներվում. վարկերի տոկոսագումարները հետագայում հաշվարկվելու և բաշխվելու են վարկերի մնացած ամիսների վրա:


Հետևաբար, հնարավոր է՝ հետագա ամիսների ընթացքում վարկերի հերթական մարումների գումարները լինեն ավելի մեծ, քան մինչ «վարկային արձակուրդի» հայտարարումը: ԵՒ քանի որ մարդու եկամուտների անփոփոխ մնալու դեպքում նրա վարկի հերթական մարումները հետագայում ավելի ծանր բեռ կարող են դառնալ նրա համար, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ «վարկային արձակուրդից» օգտվելուց առաջ ճշտել վարկի մարման նոր ժամանակացույցի համաձայն՝ հետագայում իրենց վարկերի հերթական մարումների գումարի չափը, համադրել իրենց ստացվելիք եկամուտների հետ, այնուհետև որոշում կայացնել՝ «վարկային արձակուրդից» օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ:


Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բանկերին և վարկային կազմակերպություններին՝ նման հայտարարություններով հանդես գալու հետ միաժամանակ հստակ պարզաբանել և բացատրական աշխատանքներ տանել քաղաքացիների հետ՝ հնարավորության դեպքում վերանայելով վարկերի մարման ժամանակացույցը այնպես, որ հնարավորինս թույլ չտրվի ամսական բեռի ավելացում քաղաքացիների համար:
Առողջ լինեք»:

Արկադի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 42461 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից